ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Ապագա երեխայի սեռը որոշում է հնագույն վիրուսը. news.am
Հավանականության մեծ բաժին կա նրանում, որ ապագա երեխայի սեռը որոշում է հնագույն վիրուսը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները, հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով Nature գիտական ամսագրին:
Մարդու գենոմի մոտավորապես 40 տոկոսը հնագույն վիրուսների ներխուժման հետքեր են, որը տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում: Վիրուսը, որի մասին խոսում ենք, համեմատաբար վերջերս է ինտեգրվել կաթնասունների ԴՆԹ-ին` մոտ 1,5 մլն տարի առաջ:
Գիտնականները պարզել են, որ կա մի մեխանիզմ, որը սաղմին թույլ է տալիս Х քրոմոսոմի վրա «անջատել» այդ վիրուսը, հենց դա է որոշում ապագա երեխայի սեռը: Նրանք նաեւ վերլուծել են այդ մեխանիզմի հիմքը: Եթե համապատասխան մոլեկուլը մնում է նորմալ մակարդակում, Х քրոմոսոմն ակտիվ է մնում, իսկ դա նշանակում է, որ աղջիկները եւ տղաները կծնվեն հավասար համամասնությամբ: Իսկ եթե նշիչի քանակը կտրուկ ավելանում է, արական սեռի առանձնյակներ երկու անգամ ավելի շատ են ծնվում, քան` իգական: Առավել հաճախ այդ վիրուսի մնացորդներն ակտիվ չեն: Սակայն գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կարող էր, ի թիվս այլ ազդակների, կառավարել կաթնասունների էվոլյուցիայի գործընթացը:
Բացի այդ, գիտնականները վիրուսի աշխատանքը ճնշելու անսովոր մեխանիզմ են հայտնաբերել: Այն կապված է էպիգենետիկ ժառանգականության հետ (այն գեների էքսպրեսիայի փոփոխության, որոնք կապված չեն ԴՆԹ հաջորդականության հետ): Մոդիֆիկացիան իրականացվում է մեթիլային կապի շնորհիվ, որը հավելվում է ադենինին: Ավելի վաղ համարվում էր, որ կաթնասունների գեները կարող են անջատել միայն ցիտոզինի մոդիֆիկացիաները:
Հետազոտողները հույս ունեն այս մեխանիզմը կիրառել քաղցկեղի դեմ պայքարում. հայտնի է, որ վերջինս եւս օրգանիզմում տարածվելու համար հնագույն վիրուսն է օգտագործում:
«Սաղմերից բացի, այդ վիրուսն ակտիվ է նաեւ ուռուցքներում եւ նյարդային բջիջներում: Բայց նրա մեխանիզմը մի եղանակով է ազդում կաթնասունների վրա եւ ճիշտ հակառակ եղանակով` մնացած բոլորի վրա: Օրինակ, ասկարիդների եւ մրգի դրոզոֆիլ ճանճերի մոտ այն ակտիվացնում է որոշակի գեներ, ոչ թե ճնշում է դրանք: Էվոլյուցիան հաճախ նույն մեթոդն է օգտագործում տարբեր նպատակների համար: Սա հենց այդ դեպքն է», - ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Էնդրյու Սյաոն Յեյլի համալսարանի գենետիկայի բաժանմունքից:
|
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն